Հիմնականում վերընտրվել են գործող ղեկավարները. ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Արդեն ներկայացրել էինք, թե ինչ արդյունքներ են գրանցվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ընտրություններում, այժմ կներկայացնենք այլ մարզերում գրանցված արդյունքները:

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք` Ազիզ Մհոյան, 211 ձայն (գործող ղեկավար, միակ թեկնածու)

Հարթավան համայնք` Ժիրայր Ավետիսյան, 356 ձայն (գործող ղեկավար)

Արարատի մարզի Արտաշատ համայնք` Արգամ Աբրահամյան,  10013 (միակ թեկնածու)

Մրգանուշ համայնք` Մանվել Սարգսյան,  340 ձայն (գործող ղեկավար, ՀՅԴ)

Արմավիրի մարզի Փարաքար համայնք` Սամվել Վարդանյան, 1354 ձայն (գործող ղեկավար, միակ թեկնածու)

Գեղարքունիքի մարզի Ազատ համայնք` Սիմոն Սահակյան, 77 ձայն (գործող ղեկավար,  միակ թեկնածու),

Ակունք համայնք` Արծրուն Ղարիբյան, 547 ձայն (ՀՀԿ, գործող ղեկավար)

Աղբերք համայնք ` Վասիլ Աղասարյան, 99 ձայն (ՀՀԿ, ինքնաառաջադրում)

Գեղհովիտ համայնք ` Պողոսյան Վարդան, 1479 ձայն, (համայնքի ղեկավար)

Լոռու մարզի Ալավերդի համայնք ` Կարեն Փարեմուզյան, 5141 ձայն (անկուսակցական)

Այլ արդյունքների կարող եք ծանոթանալ` այստեղ:




Լրահոս