ՑՈՒՑԱ՛Կ ՏՎԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հարց տվեց պետական շենքերի վաճառքի մասին, թե արդյոք ճիշտ չէր լինի միանգամից սահմանել նաեւ նախագահական նստավայրի, ԱԺ-ի եւ մյուս պետական գերատեսչությունների շենքերի գինը եւ այդպես Հայաստանը զբոսաշրջության համար դարձնել գրավիչ: Փաշինյանը նաեւ կառավարության անդամներին «խնդրեց» իրեն պատասխանելիս հերթական անգամ չասել՝ «բա 90-ականներին», չհիշեցնել այդ տարիները: «Որովհետեւ նույն կառավարության եւ ԱԺ-ի մեծամասնության ներկայացուցիչներից շատերը, ի տարբերություն ինձ, 90-ականների իշխանավորներին սուրճ էին մատուցում, իսկ ես մամուլի էջերում նույն կերպ քննադատում էի իշխանությանը, այդ թվում՝ այս դահլիճում ներկա շատերին»,-ասաց Փաշինյանը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ, պատասխանելով Փաշինյանի հարցին, ասաց. «Ժողովրդի սեփականություն՝ այդպիսի կատեգորիա մեր Քաղաքացիական օրենսգրքում չկա: Ձեր առաջարկությունը Ձե՛զ պահեք, շնորհակալ ենք առաջարկության համար, բայց չենք ընդունում»:




Լրահոս