Հետևելո՞ւ եք խաղին, ի՞նչ հաշիվ եք կանխատեսում. երևանցիները` Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման մասին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը` հունիսի 13-ին, տեղի կունենա Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպում: Armlur.am-ի անցկացրած հարցախույզից պարզ դարձավ, որ առաջիկա ֆուտբոլային խաղից մեր հայրենակիցները բավականին մեծ սպասելիքներ ունեն:

Մեր զրուցակիցների մեծ մասը վստահ էր, որ միանշանակ հաղթանակը Հայաստանի կողմն է լինելու: Ավելին, շատերը կարծում են` հաշիվը կլինի 2:1, 3:0, 4:0 կամ 2:2:

Քիչ չէին նաև հարցվողներ, ովքեր ֆուտբոլի սիրահար չեն, սակայն կսատարեն Հայաստանի հավաքականին: Նրանք ևս մեծ հույսեր ունեն, որ մեր հավաքականը պարտության կմատնի Պորտուգալիայի հավաքականին:

Սպասվածի համաձայն, կային նաև Պորտուգալիային երկրպագող հայեր: Ճիշտ է` նրանք մարզադաշտում «Հայաստան» կգոչեն, սակայն սրտի խորքում Պորտուգալիայի հաղթանակի մասին կմտածեն:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս