«Հիմնադիր խորհրդարան»-ը Գյումրիում հանրահավաք կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ հունիսի 13-ին Գյումրու Թատերական հրապարակում տեղի կունենա «Հիմնադիր խորհրդարան»-ի հրավիրած հանրահավաքը: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀԽ անդամ Վարուժան Ավետիսյանը:

Վերջինս նշեց, որ հանրահավաքը կազմակերպում է «Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրու գրասենյակը: Նրա խոսքով` հանրահավաքի օրակարգը քաղաքական է, մոտավոր այնպես, ինչպես տեղի ունեցավ Երևանի Ազատության հրապարակում:

Այսինքն` հանրահավաքի հիմնական նպատակը ցուց տալն է, որ նույնիսկ բանտերում պահելով և մեղադրանք առաջադրելով` ՀԽ անդամները չեն նահանջելու և շարունակելու են իրենց ճանապարհը: Ավետիսյանի խոսքով` չի բացառվում, որ հանրահավաքի ժամանակ սադրանքներ կլինեն: Նշենք, որ Գյումրիում նախորդ հանրահավաքի ժամանակ ՀԽ անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարեցին:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Ազատության Հրապարակում տեղի ունեցավ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը:




Լրահոս