ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի  «Դոմոդեդովո» օդանավակայանը պայթեցնող տեռորիստը ծառայել է Ռուսաստանի ՆԳ նախարարության  ներքին զորքերում: Այդ մասին հայտարարել է ներքին զորքերի գլխավոր հրամանատար Նիկոլայ Ռոգոժկինը:  Եվլոեւը երեք ամիս ծառայել է Վլադիվոստոկի ոստիկանական գնդում, այնուհետեւ առողջական պատճառներով  գործուղվել է հայրենիք: Հիշեցնենք, որ տեռորիստին օգնել էին նրա հարազատ եղբայրը եւ քույրը, որոնք  ներկայումս  ձերբակալված են: Հունվարի 24-ին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում`  մահացան 36 մարդ եւ հարյուրից ավելը վիրավորվեցին:




Լրահոս