ԵԹԵ ԽԼՈՒՄ ԵՆ, ՊԵՏՔ Է ՎԱՐՎԵԼ ԻՐԵՆՑ ՈՃՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի Համաշխարհային  միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր` Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը արաբ մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց Կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:- Ընդհանրապես, անկախ նրանից, Սասունի՞ց են հող խլում, թե՞ որեւէ այլ մեկից են խլել, իմ վերաբերմունքը միանշանակ կարող եմ ասել, որ բացասական է: Ես հասարակության տարբեր հարթություններում գտնված մարդ եմ, եւ ինձ համար միշտ էլ խորթ է խլելը, քցելը եւ նմանատիպ բաներն ընդհանրապես` անկախ նրանից` ով ումից  ինչ է  խլել, իմ վերաբերմունքը բացասական է: Ուղղակի ես մեկ բան կարող եմ ասել, որ նման տիպի մարդկանց հետ պետք է վարվել նման կերպ, այսինքն վարվել իրենց ոճով` անօրեն ձեւով: Ես ընդհանրապես եմ էս ամեն ինչը ասում, էն մարդու հետ է պետք նման կերպ վարվել, ով ինչ-որ բան է խլում: Բա ոնց, ում համար օրենքը չի գործում, պետք է դիմացինի համար էլ այդ օրենքը չգործի: Ես միշտ օրինապաշտ, օրենքը հարգող, օրենքի շրջանակներում աշխատելու կողմնակից եմ եղել եւ գտնում եմ, բայց եթե իմ հանդեպ անեն նման բան, եւ ես հնարավորություն չուենամ օրենքով իմ իրավունքները պաշտպանել, ես արդեն կանցնեմ գեղական կարգով, այսինքն` կանեմ օրենքից դուրս: Այդ ժամանակ արդեն պահն է թելադրում: Եթե հողը խլել են օրենքի սահմաններում, ուրեմն պետք է օրենքով գործել, իսկ եթե տարել են զոռբայությամբ, ուրեմն էս երկրում զոռբայի զոռբան էլ կա, այսինքն` ավելի ուժեղ մարդիկ էլ կան, որ կպայքարեն. մի կողմը չէ, որ միշտ ուժեղ է:  ՎՌԱՄ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ ԱԺ նախկին պատգամավոր




Լրահոս