
«Նաեւ ծախսեր ես անում, չէ՞, որ հարգանք ես ձեռք բերում»:
ԱԺ պատգամավոր դարձած Մհեր Սեդրակյանը, որն առավել հայտնի է Թոխմախի Մհեր մականունով, մշտապես ձգտել է ճշտի մասին իր պատկերացումներով աչքի ընկնել: Նույնիսկ այդ ճանապարհին զրկանքներ է կրել. նրա նկատմամբ մահափորձ իրականացրին: Եւ ընդհանրապես, Սեդրակյանն իր ելույթներում մարդկության, բարոյականության եւ այլ արժեքների մասին հատուկ շեշտադրմամբ է խոսել: Երբեք չէինք պատկերացնի, որ հարգանքը նա այլ ճանապարհով կարող էր ձեռք բերած լինել: Բայց ահա տեսնում եք, որ անձամբ է խոստովանում՝ հարգանքի համար փողեր է ծախսել՝ զարմանալով, որ դրա մասին շատերը չգիտեն: