
Հունիսի 12-ին, ժամը 08.21-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ա. Մելիքյան փողոցում գտնվող «Լիլվարդ Լյուքս» ՍՊԸ հյուրանոցային համալիրի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 10 քմ հատված:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.38-ին, մարվել՝ 08.50-ին: