Գևորգ Ղազարյանը «Ակտոբե» չի տեղափոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ակտոբե»-ի ֆիզպատրաստության մարզիչ Անդրեյ Միրոշնիչենկոն հերքել է այն լուրերը, համաձայն որոնց, իրենք հետաքրքրված են  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանով:

«Ֆուտբոլային գործակալներն են տարածում այդ լուրերը, որպեսզի բարձրացնեն ֆուտբոլիստի տրանսֆերի գինը։ Մեր թիմի գլխավոր մարզիչը չի էլ քննարկել այդ ֆուտբոլիստին ձեռք բերելու թեման։ Չեմ հասկանում, թե ինչու են բոլորի ուղարկում «Ակտոբե», կարծես՝ այլ թիմ չկա», – նշել է նա:




Լրահոս