«Ցայգ» հեռուստաընկերության ղեկավարությունը կհանդիպի Գրիգոր Ամալյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես և սպասելի էր, հանրային նման արձագանքի ֆոնին, վաղը Գյումրու Ցայգ մարզային հեռուստաընկերության ղեկավարությունը հանդիպելու է Գրիգոր Ամալյանի հետ՝ հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Ինչպես հաղորդում է Գյումրիից Armlur.am-ի թղթակիցը, Գյումրիում կարծում են, որ քննարկելու շատ քիչ բան կա, քանի որ Ամալյանի ղեկավարած կառույցն է ինքնագլուխ կերպով քայլեր ձեռնարկել ու ոտնձգություններ է կատարում Ցայգի դեմ:

Զարմանալի է, որ պարոն Ամալյանը դեռ քննարկելու հարց ունի, քանի որ ոչ վաղ անցյալում հենց ինքն է ստորագրել Ցայգի լիցենզիան, երբ դեռ ՀՌԱՀ ղեկավարն էր, իսկ հիմա եթերազրկում է: Այստեղ արդեն իրոք լուրջ մտորելու առիթներ կան ու եթե մի քիչ էլ բացվի հարցի էությունը՝ կարելի է գտնել բավականին հետաքրքիր շերտեր Ամալյանի ղեկավարած կառույցի նմանօրինակ գործելաոճի:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան 18.00-ից սկսած՝ Գյումրիի ՑԱՅԳ մարզային հեռուստաընկերությունը դարձավ անհասանելի և փաստացի կերպով զրկվեց եթերից: Թե ինչն է այս անհասկանալի քայլի նպատակը՝ դեռ կպարզվի:

11421664_933990316657869_407029382_n




Լրահոս