Դուք գիտե՞ք` Գալուստ Սահակյանը կամ մյուսներն են էս ազգը պահում. ԱԺ նախագահը` էլէներգիայի թանկացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն հետևությանն եմ եկել, որ թանկացում միևնույն է, լինելու է, և որ դրանց պատճառը հիմնականում դոլար-դրամ տատանումներն են: Հոսանքի թանկացումը ոչ միայն մարդկանց գրպանին է խփելու , այլ տնտեսության վրա է բացասաբար անդրադառնալու: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 12-ին խորհրդարանում տեղի ունեցած լսումներին, այս մասին նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե ինչու Բիբինը չեկավ լսումներին, Սահակյանը նշեց. «Ասելիքը հիմնավորել չկարողանալու պատճառով Բիբինը չեկավ, ոչ թե ինչպես որոշ խորհրդարանականներ էին ասում, արամարհել է ԱԺ-ն»: Նրա խոսքով, դա է հիմնական պատճառը, և ոչ թե խորհրդարանին արհամարհեկը:

Անդրադառնալով Բիբինի հարցազրույցին, որում նա մեղադրել է ՀՀ կառավարությանը՝ էներգետիկ ոլորտում ստեղծված վիճակի համար, նշեց. «Ինչպես՞ պետք է մեկնաբանեմ՝ գորշ, անիմաստ մի հայտարարություն էր, թե իրեն մեղադրում ենք հանցագործության մեջ: Կշռելի կլիներ, եթե ոչինչ չխոսեր»:

Նա ընդգծեց, որ թանկացումը ամենավատ բանն է, և որ ամենաշատը իշխանությանն է մահոգում այդ թանկացումը: Այն դիտարկմանը, թե ամեն ինչ ժողովրդի ուսերի՞ն է, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Բա ժողովուրդն է բյուջեն պահում, դուք գիտե՞ք Գալուստ Սահակյանը կամ մյուսներն են էս ազգը պահում, ժողովուրդն է պահողը»:




Լրահոս