Գալուստ Սահակյանն իր լծակները չի օգտագործի Աշոտ Աղաբաբյանին օգնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի պատրաստվում իր լծակներն օգտագործել` օգնելու համար իր կուսակցին և բարեկամին (Գ. Սահակյանի կինը Աշոտ Աղաբաբյանի քույրն է) օգնելու համար: Այս մասին ԱԺ նախագահը նշեց լրագրողների հետ զրույցում: Հայտնենք, որ Աղաբաբյանը  պնդում էր, թե հարկային ստուգումների հետևանքով սնանկացման եզրին է գտնվում։

«Այս պայմաններում միայն Աղաբաբյանի մոտ չէ այդպես, սակայն նա դիմել է դատարան, և դատարանը կլուծի հարցը։ Ես ԱԺ նախագահ եմ, բայց իմ լծակները չպետք է օգտագործեմ իմ մերձավորներին պաշտպանելու համար, կարծում եմ, Աշոտ Աղաբաբյանը կկարողանա հաղթահարել»,- նշեց նա:

Գ. Սահակյանը համամիտ չէ, որ  Աշոտ Աղաբաբյանի մոտ ստուգումներ նոր են եղել: Դիտարկմանը, թե ինչո՞ւ մյուս Հանրապետականների բիզնեսներում ստուգումներ չեն լինում, կամ ինչո՞ւ ստուգումներ չեն իրականացվում Գալուստ Սահակյանի բիզնեսում, նա ընդգծեց.«Ես, իհարկե, շատ կցանկանայի բիզնես ունենալ, սակայն չունեմ, եթե ունեմ, ապա հենց հիմա արտոնագիր եմ ստորագրում և ձեզ եմ տալիս»:




Լրահոս