Աշոտյանը դիմելու է բարձրագույն ատյաններին` միջազգային մրցույթները Բաքվում չկազմակերպելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք շատ տարբեր ենք որպես իշխանություններ, որպես պետություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Բաքվում կայանալիք Քիմիայի օլիմպիադային և Ադրբեջանի կողմից հայ դպրոցականներին անվտանգութան երաշխիքների չտրամադրմանը:

«Ես մտածում էի, որ իրենք ավելի խելացի կլինեին»,- ասաց նախարարը: Նրա խոսքով՝ սկզբում իրենք ներքին որոշում ունեին,  որ հայ դպրոցականները մասնակցելու էին օլիմպիադային. «Ես հանդիպել էի նույնիսկ հանրապետական փուլի հաղթող երեխաների ծնողների հետ»:

Արմեն Աշոտյանը հավելեց, որ ինքը պատրաստվում է դիմել միջազգային ատյաններին` կոչ են անելու նման միջազգային մրցույթները Բաքվում չկազմակերպելու համար, քանի որ դա զրկում է Հայաստանի պատվիրակությանը մասնակցելու հնարավորությունից:

Իսկ մեր թիմի ղեկավար Լիդա Սահակյանը նշեց, որ մասնակիցների թիվը 4-ն էր՝ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից: Նրա խոսքով՝ մեր երեխաները նվազագույնը արծաթի հավակնորդ էին:




Լրահոս