ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարության շենքի մոտ իրենց «խոստումն» իրականացնելու էին եկել
փողոցային բացօթյա առեւտրով զբաղվող ՀՀ քաղաքացիները, որոնք իրենց վերջին
հավաքի ժամանակ խոստացել էին ամեն ինչ անել` թույլ չտալու, որ իրենց զրկեն
«մի կտոր հաց վաստակելու իրավունքից»:
Առեւտրականները Կառավարության շենքի մոտ էին հավաքվել ժամը 12.30-ից. նրանց
եկել էր աջակցելու նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա
Ալավերդյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Ալավերդյանն ասաց. «Ես
եկել եմ սատարելու ժողովրդին, ասելու, որ ոչ բոլոր որոշումները պետք է մնան
անփոփոխ, պետք է այն բխի ժողովրդի շահերից: Փողոցային առեւտրով
զբաղվողները կրկին հավաքվել են` բողոքելու, որ իրենց ընտանիքները պահելու
համար, ցավոք սրտի, այսօր ոչ մի լուծում չեն առաջարկում: Այն լուծումը, որն
առաջարկում են եւ հնչեցնում են հեռուստաեթերներով, թե առեւտրականները 500
դրամով կարող են տեղ ունենալ եւ այլն, չի բավարարում առեւտրականների
պահանջներին, քանի որ ի վիճակի չեն վճարել անգամ այդ գումարը»:
Ակցիայի մասնակիցներին ՀՀ կառավարությանից որեւէ պաշտոնյա չի մոտեցել,
ինչից հետո նրանք շարժվել են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ խոստացել են
կառավարության հետ հանդիպման ժամանակ բարձրացնել հարցը:
Առեւտրականները որոշեցին  շարունակել իրենց բողոքի ակցիաները այնքան
ժամանակ, մինչեւ ՀՀ Կառավարությունը կհասկանա, որ մարդկանց զրկել է օրվա
հացը վաստակելուց:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս