Մենք «պլանկան» չենք իջեցնի` Ռոբերտ Նազարյանից ինչ-որ բան պահանջելով. «Ոչ թալանին» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը իր ամբողջ ուժով, անդամներով, աջակիցներով միանում է «Ոչ թալանին» նախաձեռնությանը և հունիսի 19-ին կլինի Ազատության հրապարակում: Այս մասին այսօր հայտարարեց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:

Իսկ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը նշեց, որ իրենք հունիսի 18-ին` ժամը 18:00-ին, Բրազիլիայի հրապարակից սկսում են հզոր ավտոերթ: Իսկ հարցին` վաղը չե՞ն լինելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ, Շուշանյանը նշեց` իրենք անցած տարվա սխալը չեն կրկնի և հանձնաժողովի մոտ ակցիա չեն անի: «Հանձնաժողոի տարածքն այնպսին է, որ եթե նույնիսկ 8 հազար մարդ լինի ոստիկանությունը կցրի: Ես չեմ ուզում անցած տարվա նման ձերբակալվեմ, ծեծ ուտեմ»,- ասաց նա:

Վաղինակ Շուշանյանի խոսքով` իրենք «պլանկան» չեն իջեցնի Ռոբերտ Նազարյանի մակարդակի. «Մեր պահանջը Սարգսյան Սերժից և Աբրահամյան Հովիկից է: Մենք չենք իջեցնի «պլանկան» և գնանք Նազարյանից ինչ-որ բան պահանջելու»:

Հիշեցնենք` վաղը ՀԾԿՀ-ում տեղի կունենա նիստ, որի ժամանակ որոշում կկայացվի` թանկացնել էլէներգիան, թե ոչ: Նիստին զուգահեռ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները նախատեսում են բողոքի ցույց:




Լրահոս