
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում հիմնադրամներին փոխանցված գումարները մինչև հուլիսի 1-ը կփոխանցվեն այն քաղաքացիներին, որոնք դիմել էին համակարգում չներառվելու համար: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարը նշեց, որ դիմել է 62 հազար քաղաքացի և նրանց գումարները վճարվելու են քաղաքացիներին. «Այս ժամանակահատվածում կատարվել է համապատասխան աշխատանք՝ ճշգրտելու աշխատակիցների աշխատավարձի հաշիվները, որ փոխանցվեն, և ներառյալ տոկոսները», – նշեց նա: