ՀՀԿ խմբակցության ղեկավարը քննադատեց կառավարության ներկայացրած նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում  «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ իշխող կուսակցության տեսակետն արտահայտեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա  դժգոհություն հայտնեց կապված օրենքի հետ և առաջարկեց այն ուղղակի առաջին ընթերցմամբ ընդունել, իսկ երկրորդ ընթերցումով քվեարկությունը թողնել աշնանային նստաշրջանին: Նրա խոսքով, այդ ընթացքում հնարավոր կլինի լրացուցիչ ուսումնասիրություններ և անհրաժեշտ փոփոխություններ կատարել:

Այս առաջարկին կողմ էր նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով ևս առաջարկեց երկրորդ ընթերցմամբ քվեարկություն կատարել աշնանային նստաշրջանին:

Նշենք, որ նախագծով նախատեսվում է ակցիզային հարկի նոր դրույքաչափեր սահմանել որոշ ապրանքատեսակների համար, որոնցից են` օղին, ծխախոտը, բենզինը, սեղմած գազը և այլն: Մասնավորապես` կառավարությունն առաջարկում է 10 տոկոսով ավելացնել ծխախոտի արտադրանքի և օղու ակցիզային հարկի դրույքաչափը:




Լրահոս