Թբիլիսիում պատանիները քաղաքաբնակներին վախեցրել են վագրի մռնչոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիում մի խումբ պատանիներ որոշել են կատակել քաղաքի բնակիչների հետ` պատուհաններից միացնելով վագրի մռնչոցի ձայնագրություն: Այս մասին, ինչպես հայտնում է apsny.ge-ն, հայտնել է ՆԳՆ մամլո կենտրոնի ղեկավար Նինո Գիորգոբիանին:

«Պալիաշվիլի փողոցից հաղորդագրություն է ստացվել, որ լսվում է վագրի մռնչոց: Դեպքի վայր է մեկնել հերթապահ մաս: Եվ ինչ է պարզվել: Պատանիները վագրի մռնչոցը ձայնագրել են հեռախոսներում ու դրանք բարձրախոսների օգնությամբ միացրել են բացված պատուհաններից»,-հայտնել է Գիորգոբիանին:

Նրա խոսքերով՝ երեխաները ծնողների հետ ոստիկանություն են կանչվել:




Լրահոս