ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես երթուղային տաքսու վարորդ եմ ու օրվա ընթացքում բազմաթիվ հետաքրքիր բաների եմ հանդիպում, թե ո՞նց են Ճանապարհային ոստիկանները վարորդների նկատմամբ ապօրինություններ թույլ տալիս: «Բարձում» են վարորդներին, էդ խեղճերն էլ, որ մեջք չունեն, ենթարկվում են: Հիմա, որ ես ձեռքիս հեռախոսով նկարեմ նման բաները, դատարանի համար հիմք կլինի՞ դա: Բագրատ Թադեւոսյան, 35 տարեկանՊԱՏԱՍԽԱՆ.  Ցանկացած փաստ, որը կարող է ազդել գործի ելքի վրա, դատարանը կարող է դարձնել քննարկման առարկա: Իսկ տեսախցիկով նկարահանած միջադեպը կամ վթարը, անժխտելի ապացույց է համարվում գործի քննության բոլոր փուլերի ընթացքում: Այսինքն` նկարահանված կադրերը, հաստատ, արդյունք կտան: «Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Իհարկե, ՀՀ քաղաքացին կարող է ներկայացնել տեսանկարահանված կադրեր, բայց դատարանը ինչպե՞ս պետք է հիմք համարի դրանք: Այ, հենց այդտեղ է խնդիրը: Համենայնդեպս, մինչ օրս ՀՀ Ճանապարհային ոստիկանության դեմ կայացված դատավճիռների մասին հայ հանրությունը շատ չի լսել: Սա նշանակում է, որ ամենավերեւի օղակներից այդ կառույցի «սանձերը» քաշելու խնդիր չկա դրված: Բոլորին էլ ձեռնտու է ճանապարհային ոստիկանների այսօրվա պահվածքը:




Լրահոս