ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը նորմալ է գնահատում Արցախի Պաշտպանության բանակի արդեն նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի` Հայաստան տեղափոխվելը: Նա Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ հատկապես բանակում «մեկը չի կարա հավերժ մնա»: «Հենա Լյովային էլ Արցախ տարան»,- ասաց պատգամավորը:
Գեներալ Սարոյանը, լրագրողի այն դիտարկմանը, թե փորձում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին նախագահ դարձնել, պատգամավորն այսպես արձագանքեց. «Արդեն ոնց որ չորրոդ գյուղի Փիրուզն ըլնես, սկսի´ր մոգոնել»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում