Եզդիների վիճակն Իրաքում շարունակում է ծանր մնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եզդիների պաշտպանական ուժերի հրամանատար Հեյդար Շաշոն հունիսի 17-20-ը գործնական այցով Հայաստանում էր:

Վերջինիս ուղեկցում էիր գրող և հետազոտող Հոշանգ Բրոկան, գիտնականններ, Իրաքի եզդի ներկայացուցիչներ և այլոք:

Խումբը՝ հրամանատարի ղեկավարությամբ, իր այցի առաջինը օրը հանդիպում է ունեցել եզդի մի քանի երիտասարդների հետ՝ շեշտելով, որ ազգի փրկության բանալին հենց եզդիների ձեռքերում է:

Իրաքից ժամանած եզդիների պատվիրակությունը սույն ամսի 19-ին Ազգային փոքրամասնությունների կազմակերպությունում հանդիպել է Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց շարքերում էին «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ, հասարական գործիչ Ռուստամ Բաքոյանը, Սաշիկ Սուլթանյանը, լրագրող, հասարակական գործիչ Բորիս Մուրազին, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը և այլոք:

Հանդիպման ժամանակ հավաքվածները քննարկել են Իրաքում, մասնավորապես, Շանգալում տեղի ունեցող վիճակը, փախստական եզդիների իրավիճակը և այլ հարցեր:

Ներկայացնելով Իրաքում տեղի ուենցածը՝ Հեյդար Շաշոն ցավով հայտնել է, որ այնտեղի եզդիների վիճակը շարունակում է ծանր մնալ:

Հանդիպմանը ներկա եզդիները քննարկել են նաև, թե ինչպես կարելի է ստեղծվել ինքնավարություն, զինված ուժեր, քաղաքական ուժ, որը կկարողանա Իրաքում պաշտպանել եզդի ժողովրդի շահերը:

Վերջիններս միաձայն եկել են այն համոզմունքին, որ պետք է ստեղծել նաև մի կազմակերպություն, որն իր մեջ կընդգրկի աշխարհի բոլոր ծայրերում ապրող եզիներին:

«Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Ռուստամ Բաքոյանը եզդիների պաշտպանական ուժերի հրամանատարից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է պատկերացնում նա եզդիների ինքնապաշտպանությունը:

«Ես՝ որպես եզդի երիտասարդ, կարծում եմ, որ մեր միակ հույսը մենք ենք, մեր փրկությունը մեր ձեռքերում է: Սակայն քաղաքական, հասարակական տարբեր եզդի գործիչներ, հանդիպումներ ունենալով միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, կարևորում են միջազգային ուժերի դերը եզդիների խնդրի լուծման մեջ, և իրենց հույսը կապում են միայն այդ կառուցների հետ՝ պարբերաբար շնորհակալություն հայտնելով գերտերություններին: Նրանք, միաժամանակ, քննադատում են հենց այդ նույն գերտերություններին՝ ասելով, թե եզդիների ցեղասպանության հետևում հենց նրանք ենք կանգնած»,- ասաց «Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահը:

Ի պատասխան Բաքոյանի՝ Շաշոն շեշտեց, որ, միանշանական, համակարծիք է նրա հետ, և այդ հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող:

«Եզդիներն իրենք պետք է լուծեն իրենց հարցերը, և իրենք պետք է պաշտպանեն իրենց: Մենք հույսներս դրել էինք քրդական փեշմարգայի վրա, որը դավաճանեց մեզ»,-հավելեց նա:




Լրահոս