Դատապարտում ենք «Ժողովուրդ» օրաթերթի վրա հարձակումը. Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 19-ի գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և տակնուվրա արել գույքը, բացել դարակները, մտել խմբագրի աշխատասենյակ, շաղ տվել թերթերն ու թղթերը՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բան գտնել:

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը հայտարարություն է տարածել.

Դատապարտում ենք «Ժողովուրդ» օրաթերթի վրա հարձակումը: Նման բնույթի հանցագործությունների կատարման համար պատասխանատվություն ենք կրում մենք բոլորս: Իսկ այդ փաստի արագ բացահայտումը բոլորիս գործն է և պատասխանատվության հարցը:
Հավատացեք համբերատար մարդն ավելի ուժեղ է, քան խիզախը:
Աստված իմ որտեղ ատելություն կա, սեր տուր…

Որտեղ հակասություն կա, միասնություն տուր…
Որտեղ կասկած կա, հույս ու հավատ տուր…
Այնուամենայնիվ սիրելի «Ժողովրդականներ» հավատացած եմ հաջողությունը կուղեկցի Ձեզ, իսկ մենք կուրախանանք Ձեր հաջողություններով:

Աստված Ապավեն

 




Լրահոս