«Եկեք համատեղ ուժերով վիրակապենք ամբողջ մարդկության վերքերը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանի հայտարարությունը.

«Այս էլ 10 ամիս է շարունակվում է եզդիների ցեղասպանությունը ԻՊ բարբարոսների կողմից Իրաքի Հանրապետության Շանգալ նահանգում, որտեղ եզդիները ոչ եկվոր են ոչ էլ անցվոր, այլ իրենց բնօրրանի հազարամյա տերերն են:Մոսուլ քաղաքի մոտերքում գտնվող ստրկության ճամբարում եզդի գերիների առանձնացրել են և սպառնում են սպանել դրա համար, որ նրանց ազգակիցները փախել են գերությունից և ստրկավաճառությունից: Այո նրանց մեղքը կայանում է դրանում, որ նրանք չեն «խոչընդոտել, կանխել» իրենց ազգակիցների փախուստը մահվան ճամբարից: Ըստ իսլամիստ հրեշների գերի եզդիները չպետք է թողնեն, որ նրանց ազգակիցները փախնեն ստրկությունից, ստրկավաճառությունից: 21-րդ դարում միգուցե եզդի գերիներին միմյանց հետ կապեն ձեռնաշղթաներով կամ ոտնաշղթաներով:

Ապրիլի վերջերին Քերքուկ քաղաքի մոտերքում ԻՊ-ի հրեշներից փախել էին 215 գերի եզդիներ, հիմնականում ծերեր, հիվանդներ նույնիսկ հաշմանդամներ: Նրանց մեջ էր նաև 4 ամսական մի տղա երեխա, որը ծնվել էր գերության մեջ: Երեխան առանց անուն էր, առանց մոր և հոր: Հորը ԻՊ-ի հրեշները սպանել էին 2014թ. օգոստոսին, իսկ հղի մայրը գերության մեջ էր ծննդաբերել: Երեխային գերությունից փախցրել էր քրդական փեշմարգայի մի զինվոր և հանձնել էր Զախո քաղաքում գտնվող տատին: Որը երխայի անունը չգիտեր նոր անունով էլ չէր ուզում կոչել: Սպասում է գերության մեջ գտնվող մորը:

Սպասում է…

Արդյոք լռությունը այսօր շատ-շատ չի, գերհզոր պետությունները և քաղաքակիրթ մարդկությունը ոչինչ չեն ձեռնարկում ԻՊ-ի բարբարոսներից եզդի գերի աղջիկներին և կանանց ազատագրելու համար: Նրանց անհրաժեշտ ժամանակ է հարկավոր, իսկ այդ «ժամանակի» ընթացքում տասնյակ հարուրավոր եզդի մանուկներ մնացել են առանց անունի և մայրական խնամքի:

Մարդիկ ինչու եք այնպես անում, որ մեր ժողովրդի զավակների աչքերից շարունակ դառը արցունքներ են գլորվում որդու, զավակի, մոր, ծնողի, հարազատի մահվան արցունքը:

Մի կողմից զարմանում եմ մյուս կողմից տխրում, մարդիկ ինչու են կուրորեն կատարում սրա կամ նրա հրամանը, զառացանքը և սպանում ու կործանում են իրար:Կործանում են 1000 ամյա պատմություն ունեցող հուշարձաներն ու պատմական այլ արժեքներն, որոնք ոչ մեկին չեն, այլ մեր ընդհանուր հարստությունն են: Աստծո ստեղծած արարչագործությունը` մեր բոլորիս հազարամյա մշակույթը, այն ամենը ինչ մարդիկ դարեր շարունակ ստեղծել են պահել և պահպանել են մինչև օրս: Մարդը անընդհատ ստեղծագործել է, իսկ դրանք կործանում են: Միթե այսօր աշխարհի «տերերին» անաղարտ, վեհ, բարոյական մարդկության առաջընթացի համար մշակույթն անհրաժեշտ չէ: Միթե նրանք ամենուր ուզում են «աղբ» տեսնել: Կյանքն ինչպես բնությունը գեղեցիկ է ու հետաքրքիր բայց այն կործանել…

ԻՊ-ի հրեշները անընդհատ եթեր են սփռում իրենց վայրագությունների զարհուրելի տեսարանները: Այդպիսով երևի ուզում են վախեցնել մոլորակով մեկ մարդկանց, որպեսզի չպայքարեն հանուն արդարության, մարդու իրավունքների, ազատություների, որ մտածեն, ավելի լավ է որ լռեն:

Դուք ոչ միայն սպանում եք իմ ազգակիցներին այլ խլում եք մեր հազարամյա իրավունքը, մեր բնօրրանում խաղաղ ապրելու իրավունքը: Մարդիկ բարի` աչք, ականջ փակելու ժամանակը չի, մեզ բոլորիս վտանգ է սպառնում, այսօր այդ չարիքը մեր տանն է, չի բացառվում, որ վաղը ձեր տանը լինի: Ժամն է վերջ տանք ոճիրին: Չտեսնել, չզգալ վտանգը մեղմ ասած խաբկանք է: Փոխեք ձեր քաղաքականությունը, եթե չեք փոխի հավատացեք կյանքը ձեզ կփոխի: Կարծես թե գերհզոր պետությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում իրենց շահը, թե աշխարհի խաղաղությունը, մարդու կյանքի իրավունքը ժողովրդավարությունը… Բայց հավատացեք ժամն է պայքարի ԻՊ չարիքը վերացնելու: Մարդկությանը դարեր շարունակ բնորոշ է եղել խաղաղ ապրելը: Մարդիկ երազել են համատեղ բարեկամաբար ապրելն ու արարելը: Այդ իրողությունները մարդկությանը հասցրել են այսօր և մարդկության պահպանությանը, մարդու իրավունքները, ազատությունները, ժողովրդավարությունը եղել են մեր բոլորիս հարստությունը:

Մարդկության հազարամյա պատմությանը մեզ ուսանել է միասնական և խաղաղ ապրել, որովհետև երկիր մոլորակը բոլորիս ընդհանուր տունն է: Ափսոս պատահել է նաև, որ մենք մեր սխալների վրա նույնիսկ չենք սովորում: Որն էլ այսօր սպառնում է մեր ժողովուրդների մեր ընդհանուր տան երկիր մոլորակի հարատեվությանը: Մենք պարտավոր ենք ապրել միմյանց կողքին միայն խաղաղ և բարեկամական: Մեր ընդհանուր տանը ապրում է եզդի ժողովուրդը ձեր մեջ, ձեր հետ, իրար հետ, աստվածավախ և աստվածապաշտ մարդիկ: Եզդիներն աշխարհում ներկայացել է իրենց հոգու արիությամբ, բարքերի անաղարտությամբ, ազնվությամբ հավատարիմ բարեկամությամբ: Մեծ հարգանքը հյուրասիություն, պարզություն հարևանների և այլ ժողովուրդների նկատմամբ: Եզդիներն իրենց աներկյուղության և բնատուր քաջության դիմադրել և ոչնչացրել են բազմաթիվ թշնամիների: ԻՊ-ի հրեշները հերթական հողմը կլնեն:

Ես հավատացած եմ, որ պատմությունը պատժում է նրանց ովքեր դաս չեն քաղում: Գերհզոր պետություններ դուք պետք է դասեր քաղեք ԻՊ-ի բարբարոսների ոճրագործություններից և եզդի ժողովրդի ցեղասպանությունից:

Քաղաքականության մեջ ես սխալված չեմ լինի ասեմ, որ ոչ ոք իրար չի սիրում, բայց հարկավոր է նման դեպքերում միմյանց հետ խոսելու հավասարն ընդ հավասարի, չէ որ մենք բոլորս էլ անկախ թույլ կամ ուժեղ լինելու շահագրգիռ ենք մեր երկիր մոլորակի ապագայի հարցում:

Միակ ճիշտ ճանապարհն եզդի ժողովրդի ցեղասպանության դադարեցումն է, եզդի գերիների ազատագրումը այդ բարբարոսներից, եզդիների և տեղի քրիստոնեաների ինքնավարության ստեղծումը:

Եկեք համատեղ ուժերով վիրակապենք ամբողջ մարդկության վերքերը, ինչպես ասել է իր խոսքում մեր երկրի նախագահ Ս.Սարգսյանը: Ցուցաբերենք կամքի ուժ, չմնանք ստվերում բոլորիս ազատենք այս չարիքից: Յուրաքանչյուրի արժեքը կորոշվի այսօրվա կատարածով»:




Լրահոս