Քիմ Քարդաշյանը բացահայտել է երեխայի հետ կապված իր մեծ գաղտնիքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` Հայրերի օրվան նվիրված իր շնորհավորանքում ռեալթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցի իր էջում ամուսնու` Քանյե Ուեսթի և դստեր լուսանկարն է հրապարակել` բացահայտելով իր երկրորդ երեխայի սեռը:

1642703

«Իմ կյանքի ամենաթանկ պահերից մեկը. սա այն է, հանուն ինչի ես ապրում եմ: Դու հրաշալի հայր ես Նորթի համար, և այդպիսին կլինես նաև մեր որդու համար»,- լուսանկարը մակագրել է Քիմը:

1642702

 

Այն մասին, որ Քիմն ու Քանյեն երկրորդ անգամ ծնողներ են դառնալու, հայտնի դարձավ այս ամսվա սկզբին:

1642701

Առաջին անգամ նրանք ծնողներ են դարձել 2013-ի հունիսին, երբ ծնվեց նրանց դուստրը` Նորթը:




Լրահոս