Գողթ գյուղից գառ գողացած վարորդին հայտնաբերեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին, ժամը 22.00-ին, 1970 թ. ծնված Համբարձում Հ.-ն ոստիկանության Գառնիի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գողթ գյուղի 5-րդ փողոցից գողացել է իրեն պատկանող գառը` պատճառելով 50.000 դրամի վնաս:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը «ԴԵՈՒ Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1988 թ. ծնված Արթուր Զ.-ն է, որը հունիսի 23-ին, ժամը 13.00-ին, ներկայացել է ոստիկանության Գառնիի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:




Լրահոս