Կառլեն Մկրտչյանը պայմանագիր կկնքի «Անժիի» հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մախաչկալայի «Անժի»-ն պայմանագիր կկնքի ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի հետ։ Այդ մասին հայտնել է ակումբի մարզական տնօրեն Նարվիկ Սիրխաևը։

«Մեզ է միացել Կառլեն Մկրտչյանը։ Նա դեռ չի մարզվում Հայաստանի հավաքականի խաղում ստացած ուսի թեթեւ վնասվածքի պատճառով։ Առաջիկայում մենք նրա հետ կկնքենք պայմանագիր»,-նշել է նա:




Լրահոս