Armenian text to speach

Արտաշատում թեժ քարոզարշավ  է․ ինչպես է այն ընթանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություներին ընդհառաջ Արտաշատում դեռ սեպտեմբերի 30-ից սկսվել է նախընտրական քարոզարշավը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արտաշատի համամասնական ընտրություններին մասնակցելու համար դիմել է 3 կուսակցություն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի «Նոր դարաշրջան», ՀՅԴ և «Քաղաքացիական պայմանագիր»։

ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, ով իր թիմի հետ ակտիվ քարոզարշավ է անում։ Մկրտչյանը քարոզարշավը սկսել էր դեռ սեպտեմբերի 30-ից, երբ այցելել էր Աբովյան, Բարձրաշեն և Լանջազատ համայնքներ և հանդիպել բնակիչների հետ։ Դրանից հետո Մկրտչյանը ամեն օր պարտաճանաչ այցելել է Արտաշատի գրեթե բոլոր համայնքներ և Արտաշատ քաղաքի տարբեր հատվածներ։ Նրան ուղեկցում են ՔՊ-ի ավագանու անդամներ՝ Խորեն Ուստյանը և Մարո Սարգսյանը, Մհեր Գևորգյանը։ Որոշ համայնքներում համայնքապետին միացել էին նաև ՔՊ-ական մի շարք պատգամավորներ՝ Արաքսյա Վարդանյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Սյուզաննա Սայադյանը, Նարեկ Բաբայանը, Նարեկ Գրիգորյանը, Տաթևիկ Գասպարյանը, Լևոն Լևոնյանը, Տիգրան Գալստյանը, Միքայել Խաչատրյանը։

«Նոր դարաշրջան» կուսակցությունը իր թեկնածուներն է առաջադրել Արտաշատում և Եղեգնաձորում։ Արտաշատում համայնքապետի թեկնածուն Տիգրան Բաղդասարյանն է։ Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ կուսակցության ավագանու ցուցակի 4 թեկնածու ինքնաբացարկ են հայտնել՝ Արայիկ Մնացականյանը, Մարտին Մարգարյանը, Մարինե Սինեցյանը և Արթուր Ավագյանը։ Իսկ Բաղդասարյանը իր մնացած ավագանու անդամների հետ դրոշներով շրջում է համայնքում։

ՀՅԴ-ի ցուցակը գլխավորում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։ Նա նույնպես հասցրել է մի քանի անգամ շրջել Արտաշատով, նախընտրական թերթիկներ բաժանել և խոսել քաղաքացիների հետ։ Որոշ քարոզարշավների ժամանակ Վարդանյանի կողքին էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանը։

Քարոզարշավը դեռ կշարունակվի մինչև հոկտեմբերի 23-ը, իսկ 24-ը հայտարարտված է որպես լռության օր։

Հոկտեմբերի 25-ի ընտրությունները ցույց կտան՝ արդյոք քարոզարշավների արդյունքում Արտաշատի համայնքապետի թեկնածուներին կհաջողվի հաջողության հասնել ընտրություններում և ստանալ բնակիչների վստահությունը։




Լրահոս