Կոտայքի և Տավուշի մարզերում տներում օձ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ ՏԿԱԻՆ-ից,  հունիսի 27-ին, ժամը 13.26-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղի թիվ 16 փողոցի 8-րդ տան այգում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Փրկարարները տան այգում հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 27-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Վահան Տերյան փողոցի 13-րդ տանը օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:




Լրահոս