ՃՏՊ Տավուշի մարզում. կա զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 28-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել , որ Տավուշի մարզի Տավուշ գյուղի գետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին` Տավուշ գյուղում, «ՈւԱԶ» մակնիշի 05 SS 287 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը՝ 1973 թ. ծնված Հ. Կ.-ը, մահացել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս