ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ Հայաստանում գործում է օրենք` «Մեքենաների պարտադիր ապահովագրության մասին», ուստի այն պետք է կիրառվի բոլորի նկատմամբ: Սակայն ՀՀ ճանապարհային ոստիկանությունը մինչեւ հիմա չի տուգանել «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանին ու նրա մերձավորներին պատկանող «45»-երով մեքենաներին: Չնայած մյուս կողմից էլ հասկանալի է, որ երկրապահների նկատմամբ երկու տարի առաջվա ատելությունը, թե նրանք լեւոնական են, այլեւս չկա: Ավելին, «Երկրապահը» շարունակում է ամեն երեքշաբթի ժողովներ անել տարածքային բաժանմունքների ղեկավարների մասնակցությամբ, ինչ- որ հարցեր քննարկել, միջոցառումներ կազմակերպել, ընդլայնել շարքերը նորահայտ ազատամարտիկներով եւ այլն: Օրինակ, այս տարվա մարտի 1-ին Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ԵԿՄ-ն դարձյալ կգնա Աշտարակի ձոր` սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշաքարի մոտ` թարխունով ձու ուտելու: Միայն թե այս անգամ այնտեղ չի լինի Գագիկ Ջհանգիրյանը, քանի որ 2008-ից հետո նրանք մարտի 1-ը տարբեր կերպ են նշում:




Լրահոս