Ողբերգական դեպք՝ Երևանում. ամուսինը ծննդատանը կրակել է կնոջ վրա, այնուհետ՝ ինքնասպան եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից, հունիսի 30-ին, ժամը 10.15-ին «Վերարտադրողական առողջության պերինտոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից» ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ բարձրացել է 4-րդ հարկ և թիվ 407 հիվանդասենյակում կրակել իր կնոջ վրա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1982 թ. ծնված Հայկ Վարդանյանը ժամը 10.10-ի սահմաններում նշված հիվանդասենյակում կրակել է իր կնոջ` 1988 թ. ծնված Մ. Ասատրյանի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել:
Դեպքի վայրից հայտնաբերվել է ատրճանակ, 3 պարկուճ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս