Ես ի՞նչ անեմ, որ նրանք շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում. Գագիկ Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ընթացող տնտեսական ֆորումին մասնակցում էր նաև Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նախարարը ելույթ ունեցավ, սակայն, այնուհետև հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Երբ լրագրողներև ցանկանում էին հետաքրքրվել Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցերի, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, նախարարը հրաժարվեց պատասխանել` ակնարկելով, թե դա իր ոլորտը չէ, և խորհուրդ տվեց դիմել պատկան մարմիններին:

«Ես ի՞նչ անեմ, որ նրանք շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում, այդ հարցերը պատկան մարմիններին տվեք»- նշեց նա` հրաժարվելով այլ հարցերի պատասխանել և հեռացավ:




Լրահոս