Լոռու մարզի զինվորական դատախազը 4.000 դոլար կաշառք է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն»քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Ա.-ի կողմից դատախազին տված հաղորդումն այն մասին, որ ՀՀ ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարը հայտնել է իրեն, որ 2011 թվականի հունիս-օգոստոս ամիսներին վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով հետապնդումը դադարեցնելու համար Լոռու մարզի զինվորական դատախազության դատախազին տվել է 4 հազ. ԱՄՆ դոլար կաշառք, սակայն գումարը վերցնելուց հետո դատախազը որևէ աջակցություն չի ցուցաբերել, խուսափել է նրա հետ հանդիպումներից:

Կալանավորի հաղորդման հիման վրա պետական հատուկ ծառայություն իրականացնող անձին խոշոր չափերովկաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս