
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում առաջին մարզումն է անցկացրել գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում է Մխիթարյանը` իր սոցցանցի էջում տեղադրելով գերմանացի մասնագետի հետ լուսանկար:
«Գնացինք: Այսօր առաջին մարզումն է մեր նոր մարզիչի հետ»,- գրել է նա: 2008-ից մինչ այս մրցաշրջանի ավարտը «Բորուսիա»-ն գլխավորում էր գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը, ում փոխարինեց Թոմաս Տուխելը: