Իսահակյան-Բաղրամյան խաչմերուկում 2 երիտասարդ հացադուլ են հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան պողոտայի ցուցարարներից 2 երիտասարդ հացադուլ է հայտարարել՝ Իսահակյան-Բաղրամյան խաչմերուկում` Թաիլանդի հյուպատոսարանի մոտ:

Հարություն Հարությունյանը և Հայկ Պարիկյանը պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հարցին` որքան ժամանակով են հացադուլ հայտարարել, երիտասարդները պատասխանեցին. «Մինչև մեր պահանջը կատարեն»:




Լրահոս