Այսօր 2014 թվականի օգոստոսի 3-ին մարտական դիրքերի մատույցներին մոտեցած թշնամու դիվերսիոն- հետախուզական խմբին չեզոքացնելու և փախուստի մատնելու ժամանակ արիաբար զոհված Սարգիս Մովսիսյանի ծննդյան օրն է:
Նա այսօր կդառնար 21 տարեկան:
Սարգիսը Արմավիրի մարզի Մայիսյան գյուղից էր: Նա 2011 թվականին ընդունվել էր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա: Զորակոչվել էր 2012 թվականի աշնանը և կամավոր մեկնել ծառայության ԼՂՀ, ծառայել է առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում` որպես հետախուզական ջոկի հրամանատար: Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության» մեդալով: