
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 11-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր մի քանի փոփոխություններ կատարեց:
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ստեղծել անձնական տվյալների պաշտպանության գործակալություն:
2. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը:
Այդ նպատակով կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Արդարադատության նախարարությանը հատկացնել 14 մլն 029.694 հազար ՀՀ դրամ գումար Նյութի աղբյուրը: