Այսօր, Հուլիսի 3-ին, Արմենիա Վայն գործարանում կայացավ Արմենիա վարդագույն անապակ գինու Ֆրանսիայում ստացած ոսկե մեդալի շնորհանդեսը: «Մոնդիալ դյու Ղոզե» վարդագույն գինիների ամեն ամենահեղինակավոր մրցույթներից է որը անցնում է ֆրանսիական Կաննում: Սա Հայաստանում արտադրված առաջին վարդագույն գինին է, որն արժանացել է ոսկե մեդալի միջազգային մրցույթում: 50 գինեգետներից և գինեգործներից կազմված միջազգային հանձնաժողովը լավագույն վարդագույն գինիներն ընտրել է 28 երկրներից ներկայացված 1114 նմուշներից:
Հրավիրված լրագրողները և տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների նաև հնարավորություն ունեցան ծանոթանալ Հայաստանում և տարածաշրջանում լավագույններից համարվող այս գործարանի արտադրությանը և համտեսել ոսկե մեդալի արժանացած գինին:
Վարդագույն գինիները, վերջին շրջանում ավելի ու ավելի ճանաչելի դառնում, շնորհիվ իրենց թեթև և զովացուցիչ համի, ինչպես ապերետիվ այնպես էլ տարբեր թեթև ուտեստների հետ իրենց համադրության: Արմենիա վարդագույն անապակ գինին պատրաստված է հայկական Արենի տեսակի խաղողից:
Ասուլիսը անցկացնում էին ընկերության գլխավոր կոնսուլտանտ՝ Ժան-Բատիստ Սուլան, գլխավոր գինեգործ՝ Լորան Դյուբրոյ և գլխավոր տնօրեն՝ Նարինե Բադանյանը:
Ուրախությամբ տեղեկացնում ենք Ձեզ, որ Արմենիա վարդագույն անապակ գինին արժանացել է ոսկե մեդալի Ֆրանսիայում, 2015 թվականի ապրիլին անցկացված գինու մրցույթումԱյս մեդալը համալրում է Արմենիա Վայն գործարանի՝ վերջին տարիներին բազմաթիվ միջազգային մրցույթներում ստացած պարգևների շտեմարանը, այդ թվում՝ ֆրանսիական «Մուսկատ դյու Մոնդ» և «Վայն ընդ Բարըլ», բելգիական «Կոնկուղ Մոնդիալ դյու Բղուսել», անգլիական «Դեկանտեր» մրցույթների մեդալները: Սա լրացուցիչ ապացույց է այն բանի, որ Արմենիա Վայն գործարանը միջազգայնորեն ճանաչված է որպես բարձրակարգ գինիների հայկական առաջատար արտադրող, որի արտադրանքն ուղղված է ինչպես սպառողների լայն շրջանակին, այնպես էլ խստապահանջ գինեսերներին:
Վարդագույն գինիները համաքայլ են նոր սպառողական միտումներին, գինեգործական միջազգային տենդենցներին՝ ձեռք բերելով ամենօրյա լայն կիրառություն, դառնում են մարդկանց ընթացիկ ճաշացանկի հաճելի ուղեկիցը: Վարդագույն գինիները գերում են իրենց եթերային թեթևությամբ և նրբագեղ բույրով:
Արմենիա վարդագույն անապակ գինին բաց վարդագույն է, այն արտադրված է Հայաստանի ամենաճանաչված բնիկ խաղողի տեսակից՝ Արենիից: Ըմպելիս գետնամորու, բալի և անտառային հատապտուղների բույրերի փունջն ուղեկցվում է քիմքին հաճելի փափկությամբ և երկարատև հետհամով:
Արմենիա վարդագույն անապակ գինին որպես ապերիտիվ մատուցելը շատ նորաոճ է, սակայն այն հոյակապ համային ներդաշանակություն է ստեղծում նաև թեթև ուտեստների հետ: Խորհուրդ ենք տալիս այն մատուցել գարնանային և ամառային ուտեստների հետ՝ խորոված բանջարեղենի և աղցանների, տաք նախուտեստների, Սևանի իշխանի և կարմրախայտի հետ: Ամռան երկար, թեժ օրերին Արմենիա վարդագույն անապակ գինին սառեցված վիճակում (+8 °C – + 10 °C) կլինի Ձեր լավագույն ուղեկիցը: