Կարմիր չոր գինի և ոսկեզօծ գորգ՝ վարչապետի աշխատակազմի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր չոր գինի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի համար: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմը պետական բյուջեի հաշվին ձեռք է բերել թվով 6 կարմիր չոր գինի(Zorah Yeraz 2012 Red dry Wine) մեկ շիշը՝ 45 000 դրամ: Այսինքն ընդհանուր գինիների համար ծախսվել է 324 000 դրամ,որից 54000 դրամը ԱԱՀ-ն է:
Գինիները մատակարարվել են մայիսի 11-ին: Դրանք գնվել են «Արտէքսիմ» ընկերությունից:
Ըստ կառավարության հիմնավորման՝ դրանք գնվել են ներկայացուցչական ծառայությունների համար: Իսկ 3 տուփ շոկոլադապատ չրի համար ծախսվել է 7950 դրամ: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ վարչապետի աշխատակազմը պետական միջոցներով ձեռք է բերել թվով 6 ոսկեզօծ գորգ՝ վճարելով 255 000 դրամ:

Սա դեռ ամենը չէ. ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վարչապետի աշխատակազմը գինիներից ու գորգերից բացի գնել է նաև հուշանվեր՝ 1 մլն 200 դրամ արժեքով: «Քրիստոսի հարությունը տասներկու տոներով» հուշանվեր, որի ստեղծման ժամանակն է՝ 19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ: Նշենք, որ վարչապետի աշխատակազմը այս հուշանվերը գնել է «Մանգասար» ընկերոթյան կողմից:

Ս.Հ.




Լրահոս