
Ընտրվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նոր գլխավոր քարտուղար: Այս մասին ասվում է այսօր կազմակերպության կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ:
ԵԱՀԿ ԽՎ նոր գլխավոր քարտուղարն է դարձել Ռոբերտ Մոնտելլան (Իտալիա):
Նա ընտրվել է այս օրերին Հելսինկիում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանի ընթացքում:
Մոնտելան իր պարտականությունները պաշտոնապես կստանձնի 2016 թ հունվարի 1-ից: