Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտն այդքան էլ համեստ ունեցվածքի տեր չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը, պարզվում է, այդքան էլ համեստ ունեցվածքի տեր չէ: Նրա դրամական միջոցները, ըստ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 20 հազար եվրո, 7 հազար 200 դոլար, 500 հազար դրամ եւ 23 հազար շվեյցարական ֆրանկ: Ի դեպ, Սիրանուշ Սահակյանն անցած տարվա ընթացքում վերադարձրել է 8 մլն 295 հազար դրամ, 16 հազար եվրո եւ 3 հազար 200 դոլար արժեքի փոխառություն՝ վարկ:

Սիրանույշ Սահակյանի վերջին մեկ տարվա աշխատավարձերը, որոնք նա ստացել է երկու աղբյուրից, կազմել են 8 մլն 309 հազար դրամ եւ 297 հազար դրամ: Վերը բերվածից բացի՝ Սահակյանը քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացել է 262 հազար դրամ եւ 1 մլն 729 հազար դրամի եկամուտներ: Հիշեցնենք, որ Սահակյանը, մինչ էթիկայի հանձնաժողովի նախագահ նշանակվելը, Սերժ Սարգսյանի ռեֆերենտն էր:




Լրահոս