
Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարությունն անում է ամեն ինչ` «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինին ձեռք բերելու համար: Լոնդոնյան ակումբը պատրաստ է 27-ամյա արգենտինացու համար վճարել 60 մլն եվրո, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Մոտ ժամանակներս անգլիական ակումբի ներկայացուցիչները կարող են կապ հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ: Իգուաինն Իտալիայի ավարտված առաջնությունունում անցկացրել է 58 հանդիպում, դարձել 29 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: