«Արսենալը» կփորձի ձեռք բերել Կվարացխելիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Արսենալի» և «Նապոլիի» մարզական տնօրեն Մաուրո Մելուզոյի միջև լավ հարաբերությունները խոսում են հավանական տեղափոխության օգտին:

Նշվում է, որ Կվարացխելիային ձեռք բերելու համար «Արսենալը» պետք է լուրջ ֆինանսական առաջարկ անի, ինչպես նաև բաժանվի իր խաղացողներից մեկից։

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը նեապոլցիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը:




Լրահոս