
Լոնդոնի «Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբայի գործակալ Տյերնո Սեյդին հերքել է ֆուտբոլիստի՝ «Պորտու» տեղափոխվելու հավանականությունը:
«Ես զարմացա, երբ կարդացի այդ մասին: «Պորտու»-ից մեզ ոչ ոք չի դիմել: Դրանք պարզապես հերթական ստերը և բամբասանքներն են», – նշել է գործակալը:
Նախկինում տեղեկություններ էին շրջանառվում, որ «Պորտու»-ն Դրոգբային դիտարկում է որպես Ջեքսոն Մարտինեսին փոխարինող, ով տեղափոխվել է «Ատլետիկո»: