«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ ճանապարհային ոատիկանությունը տեղեկացրել է, որ Վարդավառի տոնի հետ կապված՝ հուլիսի 12-ին Երևանից դուրս եկող ճանապարհներին ուժեղացված հսկողություն է իրականացվելու և կիրառվելու են շաբժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր:
«ՉԻ» – Փաստորեն, եթե հայ ժողովուրդը քարից հաց քամող ժողովուրդ է, ճանապարհային ոստիկանությունն էլ ջրից հաց քամող է և որոշել է Վարդավառի օրը հավելյալ եկամուտներ ստանալ: Գաղափարն, իհարկե, վատը չէ, բայց մեզ այլ բան է զարմացնում՝ ինչպե՞ս է, որ իշխանություններն առ այսօր գլխի չեն ընկել, որ կարելի է նաև շարժական կարմիր գծեր կիրառել: Ասենք, շաբաթ-կիրակի օրերին շրջում են Երևանի մերձակա հանգստի գոտիներում, և որտեղ մեքենա են տեսնում՝ անմիջապես չորսբոլորը շարժական կարմիր գծեր են քաշում ու կայանատեղի համար գումար գանձում: Տեխնիկապես դա միանգամայն հնարավոր է: Տեսե՞լ եք, թե ինչպես են ֆուտբոլային մրցավարները գազոնի վրա փրփուրով գիծ քաշում: Այնպես որ՝ պետք է ընդամենը կարմիր փրփուր ճարել, և վերջ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։