Պաշտպանական դիրքերի ամրացման համար կիրականացվեն հնամաշ անիվների հավաքման աշխատանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքակրթությունների երկխոսություն ազգային կենտրոն ՀԿ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել.

«Քաղաքակրթությունների երկխոսություն ազգային կենտրոն ՀԿ-ի  (ղեկավար Արամ Գասպարի Սարգսյան) երտասարդական կառույցի անդամները, լինելով զինվորական ծառայություն  անցած տղաներ և տեղեկանալով պաշտպանական դիրքերում հնամաշ անիվների անհրաժեշտության մասին, նախաձեռնել և իրականացնում են հնամաշ անիվների հավաքման աշխատանքներ:

Մասնավորապես, կառույցը սույն թվականի հուլիսի 8-10-ը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված, կազմակերպեց «Մեգաֆուդ» ՍՊԸ-ի տրամադրած անիվների տեղափոխում Հայաստանի պաշտպանական դիրքեր՝ Սիսիանի ուղղությամբ (մոտ 1000 անիվ):

Կառույցի նախաձեռնող խմբի ղեկավար Մելիք Ամիրյանի ներկայացմամբ ակցիայի նպատակն է աջակցել հակառակորդի դիպուկահարների կրակը չեզոքացնելու, պաշտպանական պատնեշներ կառուցելու համար երկրի սահմանապահ դիրքերում իրականացվող ինժեներական աշխատանքներին: «Այսկերպ անուղղակիորեն պարտադրում ենք հակառակորդին հրաժարվել ագրեսիվ նկրտումներից և գնալ հակամարտության կարգավորման երխոսության ճանապարհով»: Նրա խոսքերով զորամասում երախտագիտությամբ ընդունեցին արժեքավոր բեռը և հետագա արդյունավետ համագործակցության հույս հայտնեցին:

Նախաձեռնող խումբը նախատեսում է հնամաշ անիվների մեկ խոշոր խմբաքանակ ևս (3500 անիվ) առաջիկայում տեղափոխել Տավուշի մարզի պաշտպանական դիրքեր, ինչպես նաև, սահմանապահ Բերքաբեր համայնքի նորաբաց մանկապարտեզին տրամադրել խոհանոցային պարագաներ, ննջասենյակները համալրել համապատասխան կահույքով և անկողնային պարագաներով:

Նմանօրինակ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ»:




Լրահոս