ՀՀ մշակույթի նախարարը և Վիետնամի մշակույթի փոխնախարարը ստորագրել են համագործակցության ծրագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Այսօր` հուլիսի 11-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը  հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության  մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության փոխնախարար Վունգ Դույ Բիենի հետ: Կողմերը ստորագրել են «Վիետնամի սոցիալիստական հանրապետության  մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության  նախարարության եւ Հայաստանի Հանրապեության մշակույթի նախարարության միջեւ մշակույթի ոլորտում  2015-2018 թթ. համագործակցության մասին»  ծրագիրը:

Շեշտելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության կայունության և դինամիկ զարգացման կարևորությունը, հատկապես ապրանքաշրջանառության ծավալային աճը, ՀՀ մշակույթի նախարարը նշել է, որ «Հայաստանի Հանրա­պետության մշակույթի նախարա­րության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության միջև մշակույթի բնագավառում 2015-2018 թթ. համագործակցության մասին» փաստաթղթի ստորագրումը ավելի սերտ համագործակցության հնարա­վորություն կընձեռի:

Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնելով «Մշակութային քաղաքականություն. Քաղաքակա­նություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» համաժողովի հրավերն ընդունելու համար, առաջարկել է սերտորեն համագործակցել UNESCO-ի ծրագրերի շրջանակում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Վիետնամը 1972 թվականին Փարիզում ընդունված Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ է:

Վունգ Դույ Բիենը  շնորհակալություն հայտնելով հրավերի համար` ընդգծել է, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է, ունի հարուստ մշակույթ, իսկ հայ ժողովուրդը` ջերմ է եւ հյուրընկալ:

Հասմիկ Պողոսյանն առաջարկել է մշակութային արժեքների պահպանման և խթանման ոլորտներում համագործակցություն` փոխադարձ ցուցահանդեսների կազմակերպում, համագործակցություն կինոյի, ոլորտում, փոխադարձ մշակույթի օրերի կազմակերպում, ինչպես նաև երկու երկրներում կազմակերպվող արվեստին նվիրված սեմինարներին, դասընթացներին, միջոցառումներին փորձագետների մասնակցություն:

ՀՀ մշակույթի նախարարը կարևորել է երկու երկրների արվեստագետների ակտի­վորեն համագործակցությունը` մասնակցություն երկու երկրներում անցկացվող կինո և երաժշտական փառատոներին, մրցույթներին, բիենալեներին և ցուցա­հանդեսներին:




Լրահոս