Ով է Անդրանիկ Նիկողոսյանը, որտեղից է եկել և ուր է գնում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` հայ հանրությունը քննարկման նոր թեմա ունի. Եվրասիական երիտասարդական խորհրդարանի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը մեղադրվում է ռուս ծանոթուհուն դաժան ծեծի ենթարկելու և նրան բռնաբարելու փորձ անելու մեջ:

Իհարկե, լուրի տարածման հաջորդ օրը Նիկողոսյանի աշխատակազմը հայտարարություն տարածեց, թե ռուսական կայքերում տեղ գտած հրապարակումները չունեն ոչ մի հիմք և միտված են Նիկողոսյանի համբավի արատավորմանը, այդուհանդերձ Ա. Նիկողոսյանին ճանաչողները վստահեցնում են, որ նա կարող էր նման  բան անել:

Այդպիսի կարծիք ունեցողները դա  հիմնավորում են այն հանգամանքով, որ Անդրանիկ Նիկողոսյանը, մեղմ ասած, չի փայլել իր վարքուբարքով, ավելին, նրա հետ երբևէ, թեկուզ կարճ ժամանակով առնչված ցանկացած ոք, լսելով բռնաբարության փորձի մասին լուրերը, առանձնապես զարմանք չեն ապրում:

Իսկ ինչու են մարդիկ վստահ, որ իսկապես կարող էր նման բան տեղի ունեցած լինել:

Նախ նշենք, որ Անդրանիկ Նիկողոսյանը առավել հայտնի է երկու իրողությամբ. նախ նա տարիներ առաջ ցանկանում էր Հայաստանում մեդիամագնատ դառնալու փորձեր անել, որոնք, սակայն, ձախողման էին դատապարտված: Եվ երկրորդ, սույն անձնավորությունը շատ կարճ ժամանակում ձեռք բերեց Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի PR մասնագետի «կոչումը»: Նա համարվում է «Պուտին ակումբների» տապալված ծրագրի կնքահայրը:

Ով է Անդրանիկ Նիկողոսյանը, որտեղից է եկել և ուր է գնում

Դեռևս 2011-ի օգոստոսի վերջին մամուլում շրջանառվեցին լուրեր այն մասին, թե Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի /ՀՄԵԿ/ նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը գնել է 12 կայք և «Դե Ֆակտո» ամսագիրը: Նույն լուրերի համաձայն, այդ կայքերից neonews.am-ը հնարավոր է ոչ թե գնել, այլ խլել էր:

«Կայքերը 12-ից ավելին են լինելու, թիվը գնալով կաճի»,- լրատվամիջոցներին հայտնել էր Անդրանիկ Նիկողոսյանը` հավելելով, որ ՀՄԵԿ-ի տարիների գործունեության ընթացքում հավաքվել էր երիտասարդ լրագրողների մեծ թիմ, որը ցանկանում էր լքել Հայաստանն ու գործունեություն ծավալել արտերկրում. «Կայքերը գնելու հիմնական խնդիրն ու նպատակը եղել է այն, որ երիտասարդները համախմբվեն, մնան Հայաստանում և ունենան կայուն աշխատանք: Առաջարկը եղել է երիտասարդների կողմից, և ես կարողացել եմ իրագործել դա ու շատ երիտասարդների պահել այստեղ»:

Իրականում գործող կայքերի թիվը 3-ն էր`neonews.am, gazeta.am, interpress.am, որոնցից համեմատաբար ակտիվ էր առաջինը: Նիկողոսյանն ասում էր, թե մյուս կայքերը դեռ «կատարելագործվում են»:

Անցել են տարիներ, սակայն անհամբեր հասարակությունը չտեսավ ո’չ «կատարելագործված» կայքերը, ո’չ էլ Անդրանիկ Նիկողոսյանին` մեդիամագնատ դառնալու փափագն իրականացրած:

Մեդիադաշտում գտնվելու ժամանակ նրան հաճախ կարելի էր տեսնել երիտասարդ աղջիկների հետ` զվարճանքի վայրերում: Իսկ այդ աղջիկների թվում էին նաև նրա աշխատակիցները:

Իսկ Նիկողոսյանի կայքերում հայտնված լրագրողներից այսօր միայն դժգոհություններ և բողոքներ կարելի է լսել: Բանն այն է, որ Նիկողոսյանը ֆինանսական զերծարարությամբ էր զբաղված. լրագրողներին աշխատացնելուց հետո այդպես էլ նրանց չէր վարձատրել:

Սրանից հետո Ա. Նիկողոսյանը հեռացավ լրատվական դաշտից: Որոշ ժամանակ անց նա ցանկություն հայտնեց քաղաքականությամբ զբաղվել: Իր թեկնածությունն առաջադրեց Արարատի մարզպետի ընտրությունների ժամանակ, իսկ հաղթանակի հասնելու համար այնքան էլ հաջող մոտեցում չէր ընտրել: Լուրեր էին տարածվել, թե լուրջ ընտրապայքարի դուրս գալու փոխարեն, նա ամեն կերպ փորձում էր ներքին խարդավանքներով վարկաբեկել իր մրցակցին` Էդիկ Բարսեղյանին (Լոնդիկ): Սակայն այստեղ էլ Անդրանիկ Նիկողոսյանի մտահղացումը տապալվեց:

Այսքանով նրա բազմաբնույթ գործունեությունը չի ավարտվում: Որոշ ժամանակ անց Անդրանիկ Նիկողոսյանը որոշում է Հայաստանում հանդես գալ ՌԴ նախագահի անունից: Նրա կողմից ի հայտ են գալիս ռուսական անհեթեթ ծրագրեր, և տպավորություն է ստեղծվում, թե նա Ռուսաստանի համար պահանջված գործիչ է: Սակայն ինչպես պարզվեց կարճ ժամանակ անց, նա ընդամենը շոումեն էր, ու, ըստ էության, Հայաստանում լուրջ չէին վերաբերվում:

Իսկ այստեղ «Պատվո Բլուր» ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած անձնուրաց աշխատանքի համար Անդրանիկ Նիկողոսյանը Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հրամանագրով պարգևատրվել է «ԻշխանԴանիիլ Մոսկվացու III աստիճանի» շքանշանով: Ավելին, որոշ ժամանակ առաջ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ի նշան շնորհակալության, Անդրանիկ Նիկողոսյանին նշանակել է իր օգնական: Իսկ շնորհակալության առիթ է հանդիսացել այն, որ շնորհիվ Նիկողոսյանի` Հայաստան էր ժամանել Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավորտնօրեն Դմիտրի Կիսելյովը:

10301366_625933357501265_5678275504242953507_n

Ի դեպ, Անդրանիկ Նիկողոսյանը հայտնի է նաև կեղծ համարանիշներով մեքենաներ վարելու նկատմամբ տածած սիրով: Բոլորին է հայտնի, որ Հայաստանում կարմիր պետհամարանիշհատկացվում է միայն դիվանագիտական կառույցներին կամ հավասարլիազորություններ ունեցող կազմակերպություններին (դրանք կարող ենլինել D և T): Իսկ լուսանկարներում պատկերված մեքենաները պատկանում են «օրվա հերոսին»: Նրա սուտը, սակայն, կարճ ժամանակում բացահայտվեց:

378958_198799640214641_1229330262_n

ik

Անդրանիկ Նիկողոսյանի «քաջագործությունների» մասին կարելի է անվերջ խոսել, սակայն բավարարվելով այսքանով, նշենք, որ հիմա արդեն ի հայտ եկավ նոր սկանդալ. սույն անձնավորությունը մեղադրվում է բռնաբարության փորձ կատարելու մեջ:

e795362e2ee335f2f421c039675a0ad9

Մնում է սպասել` ինչ կպարզվի ՌԴ իրականացվող քննության արդյունքներում:




Լրահոս