
Ռուս գործարար Գերման Ստերլիգովն այսօր Շուշիում հանդիպել է լրագրողներին և ներկայացրել իր` Արցախում բնակություն հաստատելու պատճառները և անդրադարձել իր անվան շուրջ շրջանառվող տարատեսակ խոսակցություններին:
«Տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանում ինձ 15 տարվա ազատազրկում է սպառնում, և ես ազգայնական «ԲՈՌՆ» բանդայի ղեկավարն եմ, սուտ է», – հայտարարեց նա` հավելելով, որ այդ տեղեկատվությունը սկսել են տարածել 5 տարի առաջ այն մարդիկ, ովքեր արդեն դատապարտված են եղել:
Ստերլիգովը հավելեց, որ իր գլխավոր առաքելությունն ընտանիքին հեռու պահելն է վտանգներից:
Մանրամասները` տեսանյութում