Երևանից Մոսկվա մեկնած Գերման Ստերլիգովը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամեր առաջ Երևանից Մոսկվա մեկնած Գերման Ստերլիգովը «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ  գործակալությունը` հղում անելով ձերբակալվածի փաստաբան Արթուր Հայրապետովին:

Գործակալության փոխանցմամբ, փաստաբանը նշել է, որ «ամենայն հավանականությամբ, որ Ստերլիգովի ձերբակալությունը կապված է նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հետ: Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդում է  իրավապահ մարմինների աղբյուրները, գործարարին ձերբակալել են սահմանը հատելուց անմիջապես հետո: Հուլիսի 28-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանը Ստերլիգովի նկատմամբ ԼՂՀ-ում իրականացրա: Օգոստոսի 23-ին Հայրապետովը հայտնել է, որ ինտերպոլը բավարարել է պաշտպանական կողմի բողոքը, և Ստերլիգովի նկատմամբ քրեական հետախուզումը դադարեցվել է` Ադրբեջանի կողմից կատարվող հետախուզումն անօրինական համարելով:




Լրահոս